Արմինֆո.Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Տավուշի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։ Չորրորդ տարին անընդմեջ բանկի աջակցությամբ UMAF-ի բժիշկներն իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ՝ տեղում ստուգելով երեխաների տեսողությունն ու հարկ եղած դեպքում նրանց համար պատրաստում և նվիրում անհրաժեշտ ակնոցներ: Ծրագրի շրջանակում այս տարի Տավուշում հետազոտվել է շուրջ 600 երեխա։